Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար Ալեքսանդր Բաղիրյանը

17:00, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար Ալեքսանդր Բաղիրյանը

Ապրիլի 19-ին Մոսկվայում սպանվել է «Ինպրոմսերվիս» ընկերության և մոսկովյան առևտրի կենտրոններից մեկի սեփականատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը:
     Ինչպես հաղորդում է МК-ը, Բաղիրյանն սպանվել է իր գրասենյակի մոտ: Ապրիլի 19-ին ժամը 21.00-ին 61-ամյա Բաղիրյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես-կենտրոնից: Գործարարի ուղղությամբ արձակվել է առնվազն 5 կրակոց: Կրակողը Բաղիրյանի նախկին գործընկերն է եղել, ով գործարարին շուրջ 3 միլիոն դոլար է պարտք եղել:
     Տղամարդը եկել է Բաղիրյանի գրասենյակ, սկզբում կողմերը հանգիստ զրուցել են, նա խոստացել է վերադարձնել պարտքը: Սակայն երբ տղամարդիկ դուրս են եկել փողոց և շարժվել են իրենց ավտոմեքենաները, Բաղիրյանի ընկերը հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ գումար վերադարձնել: Այնուհետև նա կրակ է բացել Մակարով ատրճանակից:

Աղբյուրը` mk.ru
12119 | 1
Facebook