Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գործ չունեք մեզ հետ». Կիմ Չեն Ինն սպառնացել է մոխրի վերածել ԱՄՆ-ը

16:20, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
«Գործ չունեք մեզ հետ». Կիմ Չեն Ինն սպառնացել է մոխրի վերածել ԱՄՆ-ը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինն սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»:

Պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն` մոխրի վերածելով այդ երկիրը:

Փհենյանի ու Վաշինգթոնի միջև նախապատերազմական իրավիճակի ֆոնին Չինաստանը 150.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին կարգադրել է ուժեղացնել այդ երկրի հետ սահմանային պաշտպանությունն, ավելացնել զինվորների ու անհրաժեշտ սարքավորումների, զինտեխնիկայի քանակը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Լրատվականը նշում է, որ ռուսական կողմը մտավախություններ ունի, թե պատերազմ սկսելու դեպքում հյուսիսկորեացիները կարող են Ռուսաստան փախչել` գրոհելով երկիրը:
     Ռուսաստանին մտահոգում էնաև այն, որ ԱՄՆ կողմից Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտների հնարավոր ռմբակոծման դեպքում ռոդիոակտիվ ամպը 2 ժամից կհասնի Վլադիվոստոկ:

18944 | 0
Facebook