Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում ստեղծում են բեռնատար գնացքներ՝ առանց մեքենավարի

21:05, հինգշաբթի, 20 ապրիլի, 2017 թ.
Գերմանիայում ստեղծում են բեռնատար գնացքներ՝ առանց մեքենավարի

Գերմանիայի ավիացիայի և տիեզերագնացության կենտրոնի մասնագետները ներկայացրել են անօդաչու բեռնատար գնացքի կոնցեպտ, որը կարող է գնալ առանց մեքենավարի: NGT CARGO-ի շարժակազմը բաղկացած կլինի վագոններից, որոնք հագեցած կլինեն սեփական էլեկտրաշարժիչներով, մարտկոցներով ու սենսորներով: Նրանք կարող են ինքնուրույն տեղաշարժվել առանց մանևրող լոկոմոտիվի և կարող են ինքնուրույն միանալ իրար, ինչը հնարավորություն կտա շատ ժամանակ խնայել: Այժմ բեռնափոխադրումների վրա արվող բոլոր ծախսերի 30%-ը կապված է հենց վագոնների կցման և անջատման հետ:

Գերմանիայում ստեղծում են բեռնատար գնացքներ՝ առանց մեքենավարի
Գերմանիայում ստեղծում են բեռնատար գնացքներ՝ առանց մեքենավարի

     NGT CARGO-ի շարժակազմը կարող է ընթանալ 400կմ/ժ արագությամբ՝ նոր, կատարելագործված երկաթգծերով և 200 կմ/ժ՝ հներով:
Գերմանիայում ստեղծում են բեռնատար գնացքներ՝ առանց մեքենավարի
Գերմանիայում ստեղծում են բեռնատար գնացքներ՝ առանց մեքենավարի

Նման գնացքները հատկապես մեծ պահանջարկ կունենան Եվրոպայի և Ասիայի միջև ապրանքափոխանակության համար, հատկապես որ դրանք հնարավորություն կունենան բեռնատար վագոններին նաև մարդատարներ կցելու:

24702 | 0
Facebook