Արգենտինայի հարավում` Նեուկեն նահանգում, հայտնաբերվել են դինոզավրի՝ 70 հազար տարեկան ձվեր: Սա հսկայական նշանակություն ունի գիտնականների համար, նրանք այժմ ուսումնասիրում են էմբրիոնները: Արդեն հաջողվել է ստանալ էմբրիոնային ատամների ու մաշկի անալիզները: Ձվերը մինչև մեր օրերն են հասել շատ լավ պահպանված վիճակով՝ շնորհիվ տեղանքի, որը ժամանակին եղել է ճահճոտ, ապա՝ ծածկվել հրաբխային նստվածքներով:
Ձվերը պատահաբար գտել է տեղի հովիվներից մեկը: 1997-ին նույն տեղանքում գտնվել է նաև դիոնզավրերի չկճպված ձվեր: Այս տեղանքում՝ Դելյա Նեգրայում, պարբերաբար հայտնաբերվում են նաև դինոզավրերի ու նրանց բների մնացորդներ: Հնարավոր է` առաջիկայում այն դառնա պալեոնթոլոգիական այգի: