Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տուգանվելուց հետո Մխիթարյանն օգնել է մուրացկանին

11:45, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
Տուգանվելուց հետո Մխիթարյանն օգնել է մուրացկանին

Կիրակի օրը «Չելսի»-ի դեմ տոնած հաղթանակից հետո «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները երեկ իրենց ազատ օրն են վայելել։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընտանիքի հետ ճաշել է քաղաքի «San Carlo» իտալական ռեստորանում։ Սակայն նա մոտ մեկ ժամ իր՝ 70 հազար ֆունտ սթերլինգ արժողությամբ «Mercedes C3 AMG» ավտոմեքենան կայանել է արգելված վայրում, ինչի համար, ռեստորանից դուրս գալուց հետո, տուգանվել է 60 ֆունտ սթերլինգով։ Բացի այդ, Մխիթարյանը լուսանկարվել է երկպագուների հետ, ինքնագրեր բաժանել, ինչպես նաև օգնել է մուրացկանին՝ նրան 5 ֆունտ սթերլինգ տալով։

Տուգանվելուց հետո Մխիթարյանն օգնել է մուրացկանին
Տուգանվելուց հետո Մխիթարյանն օգնել է մուրացկանին
Մխիթարյանը լուսանկարվել է երկրպագուի հետ
Մխիթարյանը լուսանկարվել է երկրպագուի հետ
10539 | 0
Facebook