Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալեքսանդր Լապշինը Բաքվում հոսպիտալացվել է

10:30, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
Ալեքսանդր Լապշինը Բաքվում հոսպիտալացվել է

Կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինին տեղափոխել են Բաքվի քննչական մեկուսարանի բուժկետ։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։

Հիմա Լապշինը բուժում է ստանում բուժկետում, հայտնել է փաստաբանը։ Նրա խոսքով` մինչ այդ Լապշինը դժգոհում էր սրտի հատվածում ցավերից, նրան տարել են բուժզննման և նրա մոտ ախտորոշել են «տախիկարդիա»։ Ըստ փաստաբանի`Լապշինն իրեն այժմ նորմալ է զգում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իսրայելի, Բելառուսի նաև Ուկրաիանյի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին, Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում» Արցախ այցելության համար։

4492 | 1
Facebook