Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուղիղ եթերում դեռահասը պատահաբար սպանել է իրեն

19:05, ուրբաթ, 14 ապրիլի, 2017 թ.
Ուղիղ եթերում դեռահասը պատահաբար սպանել է իրեն

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում ապրող դեռահասը պատահաբար իրեն սպանել է Instagram Live-ի ուղիղ եթերում: Այս մասին հայտնում է 11alive-ը: 13-ամյա Մալաչի Հեմֆիլը որոշել է իր հետևորդներին ցույց տալ ատրճանակը, երբ կրակոց է հնչել: Ամեն ինչին ուղիղ եթերով հետևած համադասարանցիներն շտապել են ընկերոջ որպիսությունն իմանալու: Մայրը որդուն արյան մեջ հայտնաբերել է հատակին ընկած ու տարել հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել:
     Այժմ ոստիկանները փորձում են պարզել, թե որտեղից է տղայի մոտ հայտնվել ատրճանակը: Մայրն ասում է, որ այն ընկերն է տվել, թե վերջինս ումից է վերցրել, անհայտ է:
     Ընտանիքում պատմել են, որ միշտ փորձել են վերահսկել որդու համացանցային գործունէությունը, սակայն դա երբեմն պարզապես անհնար է եղել:

18065 | 0
Facebook