Կանադայի Վիկտորիական համալսարանի գիտնականները հայտնել են, որ Բրիտանական Կոլումբիայի կղզիներից մեկում՝ Թրիքեում, հայտնաբերել են գյուղեր, որոնք 14 հազար տարի առաջ են գոյություն ունեցել: Պեղումների արդյունքում գտնվել են կրակ վառելու հարմարանքներ, ձկնորսական կարթեր և հարպուններ:
Գիտնականների խոսքերով՝ բնակավայրը հնագույնն է Հյուսիսային Ամերիկայի տարածքում: Ապագայում մասնագետները մտադիր են պեղումներ սկսել մոտակա կղզիների տարածքներում: