Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն, ով վնասվածք է ստացել աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ղազախստանի դեմ խաղում, վերադարձել է Պորտուգալիա։ Այս մասին հայտնում են պորտուգալական ԶԼՄ-ները։ Նա «Մարիտիմու»-ում բուժզննում կանցնի՝ հետագա որոշումներն ընդունելու համար: Հիշեցնենք, որ Երևանում կայացած նախնական հետազոտությունից հետո Ղազարյանի մոտ ախտորոշվել է խաչաձև կապանների մասնակի պատռվածք ու մենիսկի վնասվածք: