«Եթե պետք եղավ ընտրություններից հետո բողոքի օջախներ կստեղծենք՝ կազմելով հայ ժողովրդի գոտի: Ռազմավարական վերանայում ենք անելու հայությանը վերաբերող բոլոր ասպարեզները: Մենք պարտավոր ենք տեսնել հայ ժողովրդի հաղթական ապրիլը: Մենք պետք է պայքարենք ոչ թե մինչև վերջ, այլ մինչեւ սկիզբ, մինչեւ ՀՀ ինքնիշխանության սկիզբ»,- այսօր Ազատության հրապարկում ՕՐՕ-ի կազմակերպած հանրահավաքին ասաց դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դաշինքի անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ ասաց, որ ապրիլի 2-ը ապրիլյան պատերազմի օրն է` կոչ անելով ընտրություն կատարելուց մտածել, թե արդյոք մյուս տարիներին ՀՀ-ն ցանկանո՞ւմ եք տեսնել ավտորիտար, ոստիկանական պետություն, թե՞ որպես իրավական պետություն:
Նա կոչ արեց չտրվել քաղաքական ուժերից մեկի կողմից՝ Ղարաբաղյան հարցի լուծման համար առաջարկվող խաղաղություն կոչվող խարդախությանը:
Այս պահին ՕՐՕ դաշինքը երթ է իրականացնում: