Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի հավակնությունները Մերձավոր Արևելքում Սիրիայի սահմաններից շատ ավելի հեռու են». CNN

15:45, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
«Ռուսաստանի հավակնությունները Մերձավոր Արևելքում Սիրիայի սահմաններից շատ ավելի հեռու են». CNN

Ամերիկացի պաշտոնյաների կարծիքովч Մերձավոր Արևելքում Կրեմլի հավակնությունները Սիրիայի սահմաններից շատ ավելի հեռու են: Այս մասին հաղորդում է CNN-ը:
     Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչները ավելի ու ավելի են մտահոգվում տարածաշրջանում ռուսական զինտեխնիկայի կուտակմամբ և դիվանագիտական գործուներությամբ, որ ուղղավծ է Միացյալ Նահանգերի և ՆԱՏՕ-ի ազդեցության թուլացմանը:
     Լրատվականի հաղոդրմամբ` ամերիկացի քաղաքական գործիչները Մոսկվային մեղադրում են Լիբիայի խմբավորումներին աջակցելու, անգամ Աֆղանստանի թալիբների հետ կապեր ունենալու համար:
     Մոսկվան փորձում է օգուտներ քաղել Մերձավոր Արևելքում տիրող «աշխարհաքաղաքական ալեկոծություններից», որպեսզի ստանձնի ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում գլխավոր խաղացողի դերը:

7384 | 0
Facebook