Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Եգիպտոսում հայտնաբերվել է Թութանհամոնի տատի` Թիա թագուհու գիպսե արձանիկը

22:10, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Եգիպտոսում հայտնաբերվել է Թութանհամոնի տատի` Թիա թագուհու գիպսե արձանիկը

Եգիպտոսում հայտնաբերվել է գիպսե մի արձանիկ, որը պատկերում է Թութանհամոն փարավոնի տատին` Թիա թագուհուն: Բնական չափերով արձանը հայտնաբերվել է Նեղոսի արևմտյան ափին: Այն պատահաբար հայտնաբերել են բանվորներն, ովքեր բարձացնելիս են եղել Ամենհոթեփ 3-րդ փարավոնի (1390-1352 թթ. Ք. ա.) արձանի ստորին հատվածը: Թեայի արձանը եղել է փարավոնի արձանի աջ ոտքի կողքին, հայտնում է Live Science-ը:

Թեա թագուհին, ով մահացել է մոտավորապես Ք.ա. 1340 թվականին, Ամենհոթեփ 3-րդի կինն է եղել և Թութանհամոնի հորական տատը: Մինչ օրս հայտնաբերվել են Թիայի միայն քվարցիտե արձաններ: Գիպսե արձանիկը մոտ ապագայում կվերականգնվի:

Թիա թագուհու գիպսե արձանիկը
Թիա թագուհու գիպսե արձանիկը
11525 | 0
Facebook