««Հանարապետական» կուսակցության պաշտոնավարումը երկարացնելը նշանակում է երկրի կործանում: Շարմազանով Էդուարդը պետք է ընդդիմություն դառնա: Նա դրա համար մեծ փորձառություն ունի: «Հանարապետականը» պետք է իշխանությունը թողնի, առավել ևս, որ հասարակությունը նրանց չի ընդունում».- այսօր Ալավերդիում անցկացված քարոզարշավին ասաց ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:
«Կեղծիքների ինչպիսի ծավալ պիտի անի «Հանրապետականը», որ կարողանա մի 35-40% ձայն հավաքել: Երկրի ճակատագրի հետ խաղալ պետք չէ: Շատ ճիշտ կլինի, որպեսզի նրանք ընտրությունների միջոցով հանգիստ թողնեն իշխանությունը»,- շարունակեց նա կոչ անելով՝ ոչ մի դեպքում չընտրել ՀՀԿ-ին: