Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանական 17 բանկ մասնակցել է Ռուսաստանից «լվացված» փողերի դուրսբերմանը. The Guardian

11:45, երեքշաբթի, 21 մարտի, 2017 թ.
Բրիտանական 17 բանկ մասնակցել է Ռուսաստանից «լվացված» փողերի դուրսբերմանը. The Guardian

Փողերի լվացման միջազգային սխեմայի շրջանակներում բրիտանական 17 բանկի միջոցով Ռուսաստանից դուրս է բերվել մոտ 740 միլիոն դոլար: Այդ բանկերի թվում են HSBC, Royal Bank of Scotland, Lloyds, Barclays, Countts բանկերը, գրում է The Guardian պարբերականը:

Պարբերականը նշում է, որ 2010-2014թթ. այդ սխեմայի շրջանակներում Ռուսաստանից հանվել է մոտ 20 միլիարդ դոլար, սակայն այդ գումարը կարող է էլ ավելի մեծ լինել` մոտ 80 միլիարդ դոլար:
     Հետաքննությունը փորձում է պարզել, թե մեծահարուստ ու քաղաքապես ազդեցիկ ռուսներից ով է մասնակցել փողերի դուրսբերման սխեմային, որը The Guardina-ը անվանում է «համաշխարհային լվացքատուն», որի շրջանակներում փողերը Ռուսաստանից տեղափոխվել են նախ Մոլդովայի և Լատվիայի բանկեր, ապա նոր բրիտանական նաև ամերիկյան բանկեր:

Իրավապահների գնահատականներով` այդ սխեմայում ներգրավված են շուրջ 500 մարդ, այդ թվում ` օլիգարխներ, մոսկովյան բանկիրներ և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ: Այս գործունեությանը հնարավոր մասնակցություն ունեցած մոսկովյան բանկերից մեկի խորհրդի անդամ է Իգոր Պուտինը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկը:

12983 | 0
Facebook