Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը չի բացառել Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողությունների իրականացումը

15:45, ուրբաթ, 17 մարտի, 2017 թ.
ԱՄՆ-ը չի բացառել Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողությունների իրականացումը

ԱՄՆ «համբերության ռազմավարության» քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ սպառվել է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Սեուլ կատարած այցի շրջանակներում:
     Հարցին, թե հնարավոր է ուժային ներգործություն Փհենյանի վրա, Թիլլերսոնը նշել է, որ նման տարբերակ կա:
     «Անշուշտ, մենք չենք ցանկանում գործը հասցնել ռազմական հակամարտության, բայց ակնհայտ է, եթե Հյուսիսային Կորեան քայլեր ձեռնարկի, որոնք կսպառնան Հարավային Կորեային կամ մեր զորքերին, ապա պատասխանը համարժեք կլինի»,- հայտարարել է պետքարտուղարը:
     Թիլլերսոնը Չինաստանին առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Փհենյանի հանդեպ ու հորդորել է այդ երկրի իշխանություններին Հարավային Կորեայում հակահրթիռային համակարգերի տեղակայմանն ի պատասխան քայլեր չձեռնարկել:
     Սա ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է Ասիա: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Թիլլերսոնին նախորդած Ջոն Քերին այն դիրքորոշմանն էր, որ ոʹչ Չինաստանը, ոʹչ Միացյալ Նահանգները չեն ճանաչի Հյուսիսային Կորեան իբրև միջուկային գերտերություն, իսկ Փհենյանին առաջարկում էր հրաժարվել միջուկային ծրագրերից:

8147 | 0
Facebook