Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօր կտրում են քթերն ու հատուկ ձայն հանում, որ դառնան դերասան. նա արտիստ էր առանց գրիմի». Էդգար Էլբակյանն այսօր կդառնար 90 տարեկան

17:15, երեքշաբթի, 07 մարտի, 2017 թ.
«Այսօր կտրում են քթերն ու հատուկ ձայն հանում, որ դառնան դերասան. նա արտիստ էր առանց գրիմի». Էդգար Էլբակյանն այսօր կդառնար 90 տարեկան

«Մարդիկ կան, ովքեր իրենց վրա աշխատում են, ձեռք են բերում դերասանի մասնագիտությունը, փոխում են իրենց դեմքը, կտրում են քթերը, հարմարեցնում են աշխարհի այն պահին, որն անհրաժեշտ է, ուրիշ ձայն են հանում ու դերասան են դառնում: Էդգար Էլբակյանը գրիմով մարդ չէր, ինքն արտիստ էր ծնվել, ինքը տեղով մեկ թատրոն էր: Նա կարծես ամեն ինչ վերածում էր խաղի, միևնույն ժամանակ շատ խորը մարդ էր, և պատահական չի, որ իր կերտած դերերից ոչ մեկը մյուսին նման չէր: Դրանից բարձր բան չկա, երբ դերասանը չի կրկնվում»,- այսպես է բնորոշում հորը` Էդգար Էլբակյանին Արմեն Էլբակյանը:
     Իսկ նրա հարսը` դերասանուհի Աննա Էլբակյանը հիշում է, որ երբ ճանաչեց նրան, նա արդեն ծանր հիվանդ էր: «Բայց, երբ նա արթնանում էր, հումորն ու գույներն իր հետ արթնանում էին: Ես միշտ զարմանում էի, ինչպես կարելի է այդքան ծանր հիվանդ լինել երկար տարիներ ու չկորցնել կյանքն ու մարդկանց սիրելու այդ ուրախությունը»,- պատմում է դերասանուհին:
     ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Էդգար Էլբակյանն այսօր կդառնար 90 տարեկան: Էդգար Էլբակյանն օժտված է եղել խարակտերային դերասանի ճկուն վարպետությամբ, անձնավորել է և դրամատիկական, և կատակերգական ու հատկապես տրագիկոմիկական կերպարներ: Խաղացած ներկայացումներից են` Գ. Սունդուկյանի «Պեպո» (Գիքո), Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ» (Տարելկին), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» և այլն: 1961-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1978-ին` ժողովրդական արտիստի կոչման, 1979-ին` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: Նրա անունով է կոչվում Երևանի դրամայի և կոմեդիայի թատրոնը:

Արմեն և Աննա Էլբակյաններ
Արմեն և Աննա Էլբակյաններ
3415 | 1
Facebook