Մեղրով դիմակներ` պզուկների համար
Դարեր շարունակ մարդիկ օգտագործել են մեղրը մաշկի պզուկների, վնասվածքներից մնացած հետքերի բուժման համար: Կան մեղրով դիմակների պատրաստման մի քանի ձևեր: Մեղրով դիմակ Հիմնական բաղադրիչը մեղրն է: Օգնում է մաքրել պզուկները և կանխում է դրանց տարածումը: Բացի այդ, մեղրը օգնում է պահել մաշկը հարթ և պայծառ: Մեղրն ունի հակաբորբոքային հատկություն, հիանալի հակաօքսիդանտ է, երիտասարդացնում է մաշկը: Սակայն այն մարդկանց, ովքեր ալերգիկ են, չի կարելի օգտագործել մեղրով դիմակ: Խնձորով, մեղրով դիմակ Վերցնել մեկ խնձոր և 4 գդալ մեղր: Հեռացնել խնձորի սերմերը, քերած միջուկին ավելացնել մեղրը և լավ խառնել: Քսել նախապես տաք ջրով լվացված դեմքին, թողնել 10-15 րոպե և լվանալ գոլ ջրով: Իմանալու համար՝ ունեք ալերգիա այդ բաղադրիչներց, թե ոչ, խառնուրդից մի փոքր քսեք մարմնի մի մասին և սպասեք մեկ ժամ: Եթե ցան կամ որևէ այլ ախտանիշներ չկան, օգտագործեք դիմակը: Լիմոնով, մեղրով դիմակ Օգտակար է պզուկների բուժման համար: Բաղադրությունը. 2 ճաշի գդալ թարմ կաթ, 2 ճաշի գդալ մեղր, 1 ամբողջական լիմոնի թարմ հյութ, 1 ճաշի գդալ թարմ մածուն, տաք ջուր: Խառնել բոլոր բաղադրիչներն ապակյա ամանի մեջ: Մի շերտ քսել դեմքին և պարանոցին: Սպասել չորանա, այնուհետև նորից մի շերտ քսել: Այսպես այնքան ժամանակ, մինչև դիմակը վերջանա: Սպասել 10 րոպե և տաք ջրով լվանալ: Օգտագործել 3-4 օրը մեկ՝ թարմ վիճակում: Դարչինով, մեղրով դիմակ Դարձյալ օգտակար է պզուկների բուժման համար: Բաղադրությունը. 3-4 ճաշի գդալ դարչինի փոշի, մեղր: Խառնել երկու բաղադրիչներն այնքան, մինչև դառնա համասեռ: Քսել այն հատվածներին, որտեղ կան պզուկներ, կամ ամբողջ դեմքին: Գիշերը թողնել դեմքին, առավոտյան լվանալ տաք ջրով: Երկու շաբաթից արդյունքը կլինի ակներև: |