Ճապոնիայի իշխանությունները մտադիր են մոտ ապագայում մանրամասն մշակված ծրագիր ներկայացնել Ռուսաստանին, որով ենթադրվում է Հարավային Կուրիլներում համատեղ տնտեսական գործունեություն ծավալել: Այդ մասին գրում է Nikkei լրատվականը:
Ծրագիրը մասնավորապես վերաբերում է զբոսաշրջությանը, բժշկությանը, ձկնորսությանն ու բնապահպանությանը: Ճապոնիայի կառավարությունը մարտի 18-ին նախատեսված բանակցությունների ժամանակ ցանկանում է ռուսական կողմին առաջարկել ճապոնացի բժիշկներին հնարավորություն տալ բժշկական օգնություն ցուցաբերել Հարավային Կուրիլների բնակիչներին:
Բացի այդ, Տոկիոն կարծում է, որ ռուսական ու ճապոնական ընկերությունները կարող են ճապոնական զբորսաշրջաին ընկերությունների համար կղզու ափերին նավարկություններ կազմակերպել` չբարձրացնելով դրանց պատկանելիության հարցն ու զբորսաշրջիկներ չիջեցնելով այնտեղ: