Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում մահացած զինծառայողը մեկ տարեկան դուստր ունի

11:10, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Արցախում մահացած զինծառայողը մեկ տարեկան դուստր ունի

Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացած պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը` Lոռու մարզի Ճոճկան գյուղից է: Գյուղապետ Արկադի Թամազյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մահվան պատճառների մասին տեղեկություն դեռևս չունեն: «Հարազատներն էլ որևէ բան չգիտեն: Ինքն սպա էր, շատ լավ հարաբեություններ ուներ զինվորների հետ ու մեծ սիրով էր ծառայում: Մենք զարմացած ենք և սպասում ենք մահվան պատճառների բացահայտմանը»,- ասաց գյուղապետը: Վերջինը տեղեկացրեց, որ Գոռն ընտանիքի ավագ որդին էր, փոքր եղբայրը ևս ծառայում է բանակում․ «Շատ լավ ընտանիք են, ապրում են համեստ պայմաններում: Գոռն ամուսնացած էր, մեկ տարեկան աղջիկ ունի»:

4517 | 0
Facebook