Հոր կողմից լքված երեք անչափահասը հայտնվել է դրսում
17:20, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Գյումրեցի Նարինե Մանուկյանը անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում: Երեք տարի առաջ Շիրակի մարզի Բյուրակն գյուղից Գյումրի վերադարձած ընտանիքը բնակվում է տնակում` այն էլ՝ վարձակալական հիմունքներով: Ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի՝ երեխաների հոգսը թողնելով կնոջ ուսերին: Ընտանիքի սոցիալական վատ վիճակով պայմանավորված՝ երեխաներն առողջական խնդիրներ ունեն և չեն կարողանում հաճախել դպրոց: Մանրամասները՝ «Ցայգ»-ի ներկայացրած տեսանյութում:
Հոր կողմից լքված երեք անչափահասը հայտնվել է դրսում