Աշխարհի ամենաառաջին ֆանտաստիկ ֆիլմը` «Նեռի ամրոցը» (Le manoir du diable) նկարահանվել է 1986 թվականին` Ֆրանսիայում: Ժորժ Մելիեսի համր, կարճամետրաժ ֆիլմում չղջիկը վեր է ածվում Մեֆիստոֆելի, ով էլ կախարդական կաթսայի մեջից դուրս է հանում ուրվականների, կմախքների, կախարդների:
Թեպետ ֆիլմը դիտելիս մարդկանց մոտ ավելի շուտ ծիծաղ է առաջանում, այնուամենայնիվ, այն համարվում է առաջին ֆանտաստիկ, սարսափ ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան կայացել է 1986թ. դեկտեմբերի 24-ին` Փարիզում: