Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փաշինյանն ընդունում է ՊԵԿ-ի առաջարկը

21:20, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Փաշինյանն ընդունում է ՊԵԿ-ի առաջարկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «ԵԼՔ» դաշինքի առաջին համաժողովում իմ ունեցած ելութին ի պատասխան հայտարարել է. «ՀՀ-ում բանանի մենաշնորհի խնդիր չկա: 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ», ասվում է ՊԵԿ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ:
     Անկեղծ ասած՝ շատ ուրախացա և ուզում եմ ՊԵԿ անկեղծությանն ի պատասխան մի բարի լուր էլ ես հայտնել: Հայաստանում շաքարի մենաշնորհի խնդիր չկա, որովհետև պաշտոնական տվյալներով Հայաստան շաքարավազ է ներկրում շուրջ 36 ընկերություն:
     Ինչ վերաբերում է բանանի շուկայի հետ կապված համատեղ քննություն իրականացնելու ինձ ուղղված ՊԵԿ առաջարկին, այն համարում եմ իսկապես կառուցողական քայլ և վաղը կզանգահարեմ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին՝ համատեղ քննության մեխանիզմները քննարկելու համար:

8858 | 4
Facebook