Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի մի հատվածը

19:25, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երը: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ- 4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում, Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջևան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին և Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ: Լոռու մարզում՝ բացի Թումանյանի տարածաշրջանից, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան, Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
     Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:

1796 | 0
Facebook