Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստոկհոլմում ավարտվեց Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը

22:15, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ստոկհոլմում ավարտվեց Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը
     Շվեդիայում քիչ առաջ ավարտվեց գիտության ոլորտում հեղինակավոր իրադարձություններից մեկը` Նոբելյան մրցանակաբաշխությունը: Շվեդիայի թագավորը հանձնեց 2016-ի Նոբելյան մրցանակները` բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և տնտեսագիտության ոլորտներում: Ֆիզիկայի ասպարեզում մրցանակին արժանացան ամերիկացի գիտնականներ Դևիդ Թաուլեսը, Դունկան Հալդեյնը և Ջոն Կոստերլիցը` տոպոլոգիական անցումների ու մատերիայի տեղաբանության տեսական բացահայտման համար: Քիմիայի բնագավառում` Ժան Պիեռ Սովաջին, Ֆրեյզեր Շտոդարտին և Բեռնարդ Ֆերինգին` մոլեկուլյար մեքենաների նախագծման ու սինթեզի համար: Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում մրցանակի արժանացավ ճապոնացի գիտնական Յոսինորի Օսումին: Գրականության ոլորտում` բանաստեղծ, հեղինակ-կատարող և երգահան Բոբ Դիլանը: Տնտեսագիտության ոլորտում մրցանակը շնորհվեց լավ պայմանագրեր կառուցելու տեսության համար, և այն ստացան Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորներ Օլիվեր Հարթն ու Բենգթ Հոլմսթրյոմը:
     Նոբելյան մրցանակաբաշխությունն ամենամյա միջոցառում է, որի ընթացքում շվեդական և նորվեգական հանձնաժողովների կողմից տրվում են մրցանակներ հեղինակավոր գիտական ձեռքբերումների, մշակույթի ոլորտում արված ներդրումների ու հասարակության զարգացմանը նպաստելու համար:
     1901-2016 թթ. ընթացքում Նոբելյանը մրցանակը, ընդհանուր առմամբ, շնորհվել է 579 անգամ:
     Այսօր նաև հայտնել էինք, որ Օսլոյում Խաղաղության Նոբելյան մրցանակ է հանձնվել Կոլումբիայի նախագահին:
2895 | 1
Facebook