Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ը կլուծարվի

12:35, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ը կլուծարվի

ՀՀ կառավարության նիստի ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրել է մի նախագիծ, ըստ որի` առաջարկում է լուծարել «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Նրա խոսքով՝ կազմակերպության գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից. «Լուծարման արդյունքում պետական բյուջեի ծախսերը կրճատվելու են 22 մլն դրամով: Կրճատվելու է նաև 9 հաստիք»: Կառավարությունը հաստատեց նախագիծը:

2224 | 0
Facebook