Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Յոթ» ներկայացման միջոցով հայտնի անհատներ կբարձրաձայնեն կանանց իրավունքների մասին

13:15, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
«Յոթ» ներկայացման միջոցով հայտնի անհատներ կբարձրաձայնեն կանանց իրավունքների մասին
     Դեկտեմբերի 10-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, Հայաստանաի հանրային ոլորտը ներկայացնող տարբեր հայտնի անհատներ կբարձրաձայնեն կանանց իրավունքների մասին՝ «Յոթ» նախագծի շրջանակներում։
     «Յոթ»-ը նորարարական վավերագրական ներկայացում է՝ հիմնված յոթ կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների հետ անցկացրած հարցազրույցների վրա, որոնց դժվարություններով լի կյանքի և պայքարի պատմությունները ոգեշնչման աղբյուր են։
     Բեմադրությունը իրականացվում է Հայաստանում հասարակության տարբեր ոլորտները ներկայացնող հայտնի մարդկանց մասնակցությամբ։ Ներկայացումը մասն է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ակտիվ և արդյունավետ համագործակցության։
     Ներկայացումը զուգորդվելու է տարբեր ակտիվություններով, որոնք բարձրացնելու են զգոնությունը գենդերային հիմքով պայքարի և կանանց իրավունքներին վերաբերող խնդիրների բարձրաձայնման ուղղությամբ։
1849 | 1
Facebook