Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լոս Անջելեսում կայացել է հաջակցություն «Սասնա ծռերի» ընտանիքներին` կազմակերպված հեռուստամարաթոն-դրամահավաքի հաշվետվությունը

12:30, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Լոս Անջելեսում կայացել է հաջակցություն «Սասնա ծռերի» ընտանիքներին` կազմակերպված հեռուստամարաթոն-դրամահավաքի հաշվետվությունը

Նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում «Ի աջակցություն Հայաստանի քաղբանտարկյալների ընտանիքներին» կազմակերպված և կայացած հեռուստամարաթոն-դրամահավաքի գումարը կազմել է $19770.00, որից $10080.00-ը նվիրատվել է credit cards-երով, $1955.00 personal checks-երով, $7735.00 կանխիկ (cash collected),- այս մասին տեղեկացնում է դրամահավաքի կազմակերպիչներից Սահակ Միքայելյանը:
     Հեռուստամարաթոնի կազմակերպման և անցկացման ընհանուր ծախսերը կազմել են $9765.88, որից
     1) AMGA հեռուստաալիքին վճարվել է $ 8797.50
     2) տպագրություն (flyers, posters) $290.45
     3) թելեթոնի օրվա սնունդ, զովացուցիչ ջրեր և սուրճ կամավոր օգնողների (volunteers) խմբի համար $227.93
     4) նվիրատուներից կանխիկ գումարներ հավաքող վարորդներին փոխհատուցվել է վառելանյութի ծախսերի մի փոքր մասը, որը կազմել $150.00:
     5) Երևանից գալիք հաշվետվությունների տեսագրությունը ներկայացնելու համար Sasna Tsrer TV երկու եթերի համար $300.00:
     Ներկայիս հաշվարկներով հիմնադրամին փոխանցվող գումարը կազմում է $10004.12, որից $5000.00 ուղարկվել է այսօր: Եվս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, որ այս նվիրատվությունների գումարներն, ըստ նախնական պայմանավորվածության կբաժանվեն բոլոր ազատազրկվածների ընտանիքների միջև համահավասարաչափ:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա Ծռեր»-ի ընտանիքների անդամները` կապված դրամահավաքի հետ, հայտարարությամբ էին հանդես եկել. «Հաշվի առնելով մեր անվստահությունը «Սասնա Ծռեր» հիմնադրամին` չփոխանցել հավաքվելիք գումարը հիմնադրամին»:

4804 | 0
Facebook