Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել. ԱՆ

12:05, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել. ԱՆ

Իրականացված ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն` հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
     Կանխարգելիչ ֆիլտրման արդյունքում նվազման միտում է նկատվում սուր շնչառական վարակներով երեխաների հայտնաբերման գործընթացում, նվազել են նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունները:
     Նվազել է նաև թոքաբորբերով հոսպիտալացումների թիվը և այսօրվա դրությամբ ծայրահեղ ծանր հիվանդներ, պայմանավորված հետգրիպային բարդություններով, չեն հոսպիտալացվել:
     Նոյեմբերից սկսած հանրապետությունում իրականացվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալներով մեր երկրում հիմնականում շրջանառում է գրիպի Ա H3 ենթատեսակը:
     Հիշեցնենք, որ Ա տեսակի H3 ենթատեսակը շրջանառում է նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում և այլն:
     Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.
    
     • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
     • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
     • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
     • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
     • հագնվե´ք եղանակին համապատասխան,
     • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
     • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
     • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
     • հետևե´ք անձնական հիգիենային:

2625 | 0
Facebook