Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Կուրիլներում հրթիռային համալիրներ տեղակայելու համար

12:10, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Ճապոնիան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Կուրիլներում հրթիռային համալիրներ տեղակայելու համար

Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսադան հայտարարել է, որ իրենք բողոքի նոտա են հղում Ռուսաստանին` Կուրիլներում հրթիռային համալիրներ տեղակայելու կապակցությամբ:
     Նշենք, որ օրեր առաջ ՌԴ ԶՈւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի պաշտոնաթերթը հայտարարել է Կուրիլյան կզղիներում «Բալ» և «Բասթիոն» հրթիռային համալիների տեղակայման մասին: Դրան հաջորդել է պաշտոնական Տոկիոյի հայտարարությունն այն մասին, որ Ճապոնիան համապատասխան արձագանքը կտա Ռուսաստանի գործողություններին:
     «Հուսով ենք, դուք հասկանում եք, որ մենք բողոքի նոտա ենք հղում»,- Ճապոնիայի արտգործնախարարի խոսքերն է մեջբերում Kyodo-ն:
     Ավելի վաղ Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ իր ափսոսանքն էր հայտնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
     ՌԴ Արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, թե Կուրիլներում հրթիռային համալիրների տեղակայումը պլանային բնույթ է կրում և նախատեսված է երկրի պաշտպանության ամրապնդման համար:
     Նշենք, որ «Բասթիոն» հրթիռային համալիրները նախատեսված են 600 կմ տարածքի վրա ծովային սահմանների պաշտպանության համար և ունակ են խոցել տարբեր տիպի և դասի նավեր: «Բալ» հրթիռային համալիրների կազմի մեջ են մտնում հականավային Х-35 հրթիռները, որոնց խոցման հեռավորությունը հասնում է 120 կիլոմետրի:

3642 | 0
Facebook