Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պալմիրայում գտել են ահաբեկիչների գողացած քանդակներից 5-ը

02:20, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Պալմիրայում գտել են ահաբեկիչների գողացած քանդակներից 5-ը
     Պալմիրա քաղաքում, ահաբեկիչների նախկին շտաբերից մեկի զննության ժամանակ, սիրիացի զինծառայողները դամբարանի հինգ քանդակ են հայտնաբերել, գրում է Tass-ը: «60 սմ բարձրությամբ քանդակները զարդարել են Պալմիրայի դամբարանը: Բարեբախտաբար, չեն վնասվել: Ըստ ամենայնի, ահաբեկիչները մտադիր են եղել դրանք վաճառել մաքսանենգներին»,- հայտնել է Սիրիայի հնագիտության թանգարանի պրոֆեսոր Ահմեդ Դիբը: Վերջինի խոսքով` ահաբեկիչներն այդ քանդակները գողացել են աշտարակի մի քանի դամբարաններից, որոնք գտնվում էին հնագույն քաղաքի հարավային մասում:
     Հիշեցնենք` 2016թ. մարտի 26-ին սիրիական կառավարական ուժերը հայտարարեցին Պալմիրայի ազատագրման մասին: Պալմիրայի տարածքում այժմ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ:
     Թեև շատ մասնագետներ հայտարարում են, որ փլատակները կարելի է վերականգնել, որոշ հուշարձանների կորուստն անդառնալի է:
4794 | 0
Facebook