Խնդրում ենք սպասել...

Միջազգային

73-ամյա Միք Ջագերը սիրավեպ է սկսել 31-ամյա մոդելի հետ

03:05, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
73-ամյա Միք Ջագերը սիրավեպ է սկսել 31-ամյա մոդելի հետ

Լեգենդար բրիտանացի երաժիշտ և The Rolling Stones ռոք խմբի առաջատար երաժիշտ 73-ամյա Միք Ջագերը դարձել է արևմտյան ԶԼՄ-ի հերոսը: Մասնավորապես, լրագրողները գրում են այն մասին, որ երաժիշտը սիրավեպ է սկսել 31-ամյա մոդել Մարիա Ռուդենկոյի հետ:
     Ինչպես գրում է The Sun-ը, ռուս մոդելի համար Ջագերը լքել է 30-ամյա բալետի պարուհի Մելանի Հեմրիկին, ով երեխա է սպասում իրենից: Այնուամենայնիվ, երաժիշտը նվիրել է նրան 5 մլն ֆունթ սթերլինգ արժողությամբ թաունհաուզ Նյու Յորքում և 15 հազար դոլարի չափով ամսական ալիմենտ է նշանակել, մինչև կլրանա իրենց երեխայի 18-ամյակը:
     Հայտնի է, որ ռոք-աստղն ու մոդելն արդեն երկու տարի է` ինչ ծանոթ են, սակայն մտերմացել են միայն վերջերս: Նյու Յորքում բնակվող Մարիան չի թաքցնում իր սիրավեպը երաժշտի հետ:

6633 | 0
Facebook