Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալվել են Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկն ու զարմուհին, հաղորդում է Anadolu-ն:
Հուսեյն Գյուլենն ու Բուշրա Գյուլենը ձերբակալվել են Գյուլենի ղեկավարած «Հիզմեթ» շարժմանն անդամակցելու և գյուլենականների շրջանում տարածված ByLock հատուկ ծրագիրը կիրառելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Գյուլենին մեղադրում են հուլիսին իրականացված պետական հեղաշրջման փորձի կազմակերպման համար, այժմ նա ապրում է ԱՄՆ-ում: Անկարան Վաշինգթոնից պահանջում է արտահանձնել նրան: