Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

Ռուդիկ Ղուկասյանը դատարանում պարտվեց Սարգիս Մուրադյանին

12:20, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուդիկ Ղուկասյանը դատարանում պարտվեց Սարգիս Մուրադյանին
     Երևանի վարչական դատարանը մերժել է Սևանի քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանի հայցը` հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասով: «Ակնկալիք չունեինք, որ հայցադիմումը կբավարարվեր, քանի որ չունեինք բոլոր ընտրատեղամասերում տեղի ունեցած ընտրախախտումների փաստերը»,- ասաց Ղուկասյանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 2-ին Սևանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ, Ռուդիկ Ղուկասյանը հայտարարել էր, որ իր հիմնական մրցակից՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանը, քաղաքաքացիական հագուստով ոստիկանների ուղեկցությամբ, ընտրակաշառք է բաժանում Սևանում: Հայցի հիմքում դատարան են ներկայացվել «իրեղեն» ապացույց հանդիսացող տեսագրություններ, որոնք ֆիքսել են ընտրակաշառք բաժանելը։ Նշենք, որ դատական նիստի ընթացքում քաղաքապետ Սարգիս Մուրադյանի պաշտպանը կարծիք է հայտնել, որ բերված ապացույցները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ, որպեսզի ընտրությունների արդյունքները չեղարկվեն:
1805 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
կու-կու
կու-կու 15:02, 18.10.2016
այ խուժան ուդո լափելուտ վերջը էկավ?: