Հոկտեմբերի 1-ին լույս աշխարհ է եկել օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն և աշխարհի 20-ակի չեմպիոն նորվեգացի բիաթլոնիստ Ուլե Էյներ Բյորնդալենի և օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնուհի բելառուս բիաթլոնիստուհի Դարյա Դոմրաչևայի առաջնեկը։ Զույգի դուստրը ծնվել է Մինսկի համար 6 ծննդատանը։
Նշենք, որ զույգը ծանոթացել է Վանկուվերում կայացած 2010-ի օլիմպիական խաղերին, սակայն երկար ժամանակ գաղտնի է պահել հարաբերությունները։ 2016-ի ապրիլին Բյորնդալենը հայտարարել է, որ նրանք երեխայի են սպասում, իսկ հուլիսին մարզիկներն ամուսնացել են։