Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանն առողջական խնդիրներ ունի

12:35, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանն առողջական խնդիրներ ունի

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Մարտին Վարդանյանի եղբայրը` Պարույրը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ եղբոր խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգվել է:
     «Չեն թողնում նրան տեսակցել, երկու անչափահաս երեխաներ ունի, կարոտից մեռնում է»,- ասաց եղբայրը: Նշենք, որ Մարտինը «Սասնա ծռեր» խմբի անդամներից Հովհաննես Վարդանյանի որդին է: «Հորս վիճակն էլ լավ չէ, առողջական լուրջ խնդիրներ ունի, պետք է բուժեն, տառապում է Երևանյան հիվանդությամբ և նման պայմաններում չի կարող մնալ»:
     Նշենք, որ Մարտին Վարդանյանին մեղադրում են «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսները լիցքավորելու և նրանց համար աջակիցներ փնտրելու մեջ, նրան ձերբակալել են հունիսի 22-ին:
     Տեղեկացնենք, որ այսօր էլ «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Թաթուլ Թամրազյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդության քննությունը տեղի կունենա Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` ժամը 15:30-ին:

5839 | 1
Facebook