Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պրիմիտիվ գողերին հանձնեք իրավապահներին, ոչ թե միայն հայտարարեք այդ մասին». Զ. Փոստանջյան

17:45, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
«Պրիմիտիվ գողերին հանձնեք իրավապահներին, ոչ թե միայն հայտարարեք այդ մասին». Զ. Փոստանջյան
     Վարչապետ Կարեն Կարապետյանն օրեր առաջ խոսելով համակարգային փոփոխությունների մասին` ասաց, որ Հայաստանի տնտեսության խնդիրը ստվերն է և պրիմիտիվ գողությունը, որին պետք է վերջ տալ:
     Աժ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Կառավարության կառուցվածի մասին» նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ գործադիրի ղեկավարի հայտարարությանն ու նշեց. «Կառավարության շենքից հայտարարվեց պրիմիտիվ գողությունների մասին« որոնք կատարվել են հմուտների կողմից: Եթե կա պրիմիտիվ գողություն, գնահատականը իրավական պետք է լինի, ոչ թե միայն հայտարարվի: Ովքե՞ր են, ի՞նչ են գողացել, ինչքա՞ն են վնաս պատճառել բյուջեին... Նրանց ուղարկեք իրավապահների վերահսկողության տակ ու այդպես աշխատեք, ոչ թե կառավարության փոփոխությունների շղարշի տակ ասեք` մեկնարկ ենք տալիս փոփոխություններին: Եթե գողերին չեք պատժելու, հասարակությունը կպատժի` իր ձեռքով ու կյանքով, որը տեսանք ՊՊԾ գնդի գրավման ժամանակ»,- մտահոգություն հայտնեց պատգամավորը:
4489 | 0
Facebook