Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկոն և Ռազմիկ Ամյանը պարգևատրվել են «Երախտագիտության» մեդալով

16:50, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2016 թ.
Հայկոն և Ռազմիկ Ամյանը պարգևատրվել են «Երախտագիտության» մեդալով
     Երգիչներ Հայկոն և Ռազմիկ Ամյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել են «Երախտագիտության» մեդալով:
     Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
     «Շատ հպարտ եմ, որ Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվեցի «Երախտագիտության» մեդալով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռազմիկ Ամյանը:
     Անահիտ Սիմոնյանն էլ շնորհավորելով ամուսնուն գրել է, որ վերջինն այս մեդալին է արժանացել դժվար օրերին ակտիվ մասնակցության և օգնության համար:
5956 | 2
Facebook