Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Պակո»` էժանագին թմրանյութ աղքատ երկրների համար, որ մահ է սփռում

23:30, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2016 թ.
«Պակո»` էժանագին թմրանյութ աղքատ երկրների համար, որ մահ է սփռում

Արգենտինայում, Չիլիում, Բրազիլիայում և Պերուում ապրող հազարավոր աղքատ երեխաներ և անչափահասներ վտանգում են սեփական կյանքը՝ «պակո» անունը կրող թմրանյութ օգտագործելով։ Թմրանյութը տարեկան հազարավոր կյանքեր է խլում։ Այն պատրաստվում է կոկային թմրանյութի թափոնների և հալոգենային լամպերից գոյացած փոշու խառնուրդից։ Որոշ դեպքերում դրան նաև մկնդեղ է խառնվում։ Այն կայուն կախվածություն է առաջացնում, սակայն դրա ազդեցությունն արագ է անցնում, իսկ օրգանիզմին հասցրած վնասները հետագայում են զգացնել տալիս։
     Թմրանյութի 1 չափաբաժնի արժեքՆ Արգենտինայում 5 պեսսո է, ինչը հավասար է 1 եվրոյի։

«Պակո» թմրանյութի սիրահարները հիմնականում ամբողջ գիշեր ծխում են, իսկ ցերեկները քնում փողոցներում ու աղբանոցներում։

9312 | 1
Facebook