Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոլթը հանդիպել է Ռիոյի աղքատ արվարձանների երեխաների հետ

02:05, հինգշաբթի, 04 օգոստոսի, 2016 թ.
Բոլթը հանդիպել է Ռիոյի աղքատ արվարձանների երեխաների հետ

Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն ճամայկացի վազորդ Ուսեյն Բոլթը մի խումբ երեխաներ է հրավիրել Բրազիլիայի արվարձաններից՝ Ճամայկայի թեթև աթլետիկայի հավաքականի մարզմանը ներկա գտնվելու համար։
     «Այս երեխաները Ռիոյի ամենավտանգավոր համայնքներից են։ Նրանք մեր ապագան են, և ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա նրանց հետ»,- հայտարարել է Բոլթը։
     Հիշեցնենք, որ Բոլթը Ռիո-2016-ում հանդես է գալու 100 մ և 200 մ մրցատարածքում, ինչպես նաև մասնակցելու է փոխանցումավազքին։

8962 | 0
Facebook