Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հեռացե՛ք, որքան վատություն արել եք՝ բավական է». Արգենտինայի հայերը` ՀՀ նախագահին

14:05, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
«Հեռացե՛ք, որքան վատություն արել եք՝ բավական է». Արգենտինայի հայերը` ՀՀ նախագահին

Բուենոս Այրեսից արգենտինահայերն իրենց բողոքն ու կոչն են ուղղել ՀՀ նախագահին և մյուս իշխանավորներին:

«Պարոʹն նախագահ, պարոʹն վարչապետ, պարոնաʹյք իշխանավորներ. Ձեզ ենք դիմում հեռավոր Արգենտինայից, որտեղ հայտնվել ենք վերջին 25 տարիների ընթացքում Ձեր և Ձեր նախորդների վարած ազգակործան քաղաքականության պատճառով: Մենք` բոլորս տագնապով հետևում ենք Երևանում տեղի ունեցող իրադարձություններին, և խիստ անհանգստացած ենք տիրող լարվածությունը` Աստված մի արասցե զինված բախումների վերածվելու վտանգով:

Եթե Դուք գոնե մի փոքր կիսում եք մեր անհանգստությունը, եթե իրոք չեք ցանկանում արյունահեղություն, և եթե Ձեր նպատակն է վերականգնել խաղաղությունը երկրի ներսում, խնդրում ենք` տղամարդավարի հեռացեʹք:

Բոլոր քիչ թե շատ երկրի և պետության համար մտածող ղեկավարները նման իրադրության մեջ հրաժարական կտային հանուն իրենց երկրի ներքին խաղաղության: Սակայն երկրի վիճակը կարծես ձեզ բնավ չի անհանգստացնում, ձեզ անհանգստացնում է միայն աթոռը:

Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչպես են Հայաստանում կատարվել ընտրությունները վերջին 20 տարիներին:

Հեռացե՛ք, որքան վատություն արել եք՝ բավական է: Ամոթ և ինքնասիրություն ունեցեք»:

8547 | 3
Facebook