Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Աշխարհի ամենաթանկարժեք պանիրը` ոսկու փաթիլներով

23:35, շաբաթ, 09 հուլիսի, 2016 թ.
Աշխարհի ամենաթանկարժեք պանիրը` ոսկու փաթիլներով

Հյուսիսային եղջերուի կաթից պատրաստված 1 կիլոգրամ շվեյցարական այս պանրի արժեքը 1000 դոլար է: Այն պատրաստվում է Moose House ֆերմայում և արտադրվում սահմանափակ քանակությամբ: Ընդ որում, կենդանուն հարկավոր է կթել տարվա որոշակի ժամանակահատվածում միայն:


     Եղջերուի պանրին ոչնչով չզիջող, ավելին բաղադրության մեջ 24 կարատ իրական ոսկի (ոսկու փաթիլներ) և լիկյոր է պարունակում Clawson Stilton Gold անունը կրող բրիտանական պանրի տեսակը: Արտադրողները նշում են, որ այն լայն պահանջարկ ունի հատկապես արաբ շեյխերի ու փոփ-աստղերի կողմից: Clawson Stilton Gold-ի կիլոգրամը 1000 դոլար է:

     Ըստ մասնագետների, երբևէ վաճառված ամենաթանկ պանիրը պատրաստված է եղել ոչխարի կաթից, որի կես կիլոգրամը վաճառվել է Իսպանիայում` 6.3 հազար եվոյով: Այն գնել է իսպանական ռեստորաններից մեկի սեփականատերը:

16202 | 0
Facebook