Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որոշեցի վրդովմունքս արտահայտել, պատմություն դառավ». Արտյոմ Հակոբյան

13:25, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
«Որոշեցի վրդովմունքս արտահայտել, պատմություն դառավ». Արտյոմ Հակոբյան
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են հաղորդավար, ռեժիսոր Արտյոմ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը` Հայաստանից հեռանալու մասին:
     Այս առնչությամբ ռեժիսորը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել. «Երեկ որոշեցի վրդովմունքս արտահայտել, պատմություն դառավ: Լրատվականները միանգամից տարածեցին, հասավ մինչև թշնամի, նրանք էլ օգտվեցին առիթից, թարգմանեցին ու տեղադրեցին իրենց կայքերում: Դե մերոնք էլ հո անմասն չէ՞ին մնա, բռնեցին ու սկսեցին էդ ոչխարների կայքերի հղումները տեղադրել, թե բա տեսեք Արտյոմի գրածը հասավ ադրբեջան, ու երջանիկ են, գտել են է՜՜՜, տեսեք Արտյոմը դավաճան ա: Երկար-բարակ չեմ խոսա: Ոչ մեկին չեմ մեղադրի, երևի ինքս եմ մեղավոր, որ մտածեցի կարելի ա հոգևիճակովս ՄԱՐԴԿԱՆՑ հետ կիսվել: Բայց հասկացա, որ բոլորը չարացած են, կապ չունի` ինչ ես գրել, միևնույն ա մեղադրելու են ու փորձեն քո մեջ էլ մի քիչ թշնամի ման գան: Հա մեկ էլ պարզեցի, որ ես «գլամուռնի» կյանքով ապրած եմ, ու ինձ շատերը չեն սիրում: Դա ճիշտն ասած բացահայտում էր:
     Հ.Գ. Ամեն դեպքում մնում եմ այն կարծիքին, որ էս ժողովրդին էս վիճակին հասցնողները, իրենց ցինիզմով և անգրագիտությամբ երկիրն էս օրվան հասցնողները, մի օր իրենց խստագույն պատիժը կրելու են: Աստված բոլորիդ պահապան լինի»:
    
     Հիշեցնենք, որ երեկ Հակոբյանը տեղադրել էր իր բնակարանի վաճառքի հայտարարությունը և գրել, որ «ոչ մի րոպե ավել չի ուզում մնալ Հայաստանում... չի ուզում երեխաները Հայաստանում մեծանան»:
9680 | 3
Facebook