Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«11-մետրանոց հարվածաշարով պարտությունը միշտ ցավ է պատճառում». Սիմեոնե

17:10, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
«11-մետրանոց հարվածաշարով պարտությունը միշտ ցավ է պատճառում». Սիմեոնե

Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից հետո «Աթլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իր թիմի պարտությունը.
     «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել «Ռեալ»-ին։ Նրանք երկու անգամ հաղթեցին մեզ եզրափակիչ հանդիպումներում՝ այս անգամ 11-մետրանոց հարվածաշարով։ Մենք վատ սկսեցինք խաղը, երկար էինք ուշքի գալիս գոլից հետո։ 11-մետրանոց հարվածաշարով պարտությունը միշտ ցավ է պատճառում։ Մենք պետք է հաղթահարենք այս ամենը և ավելի ուժեղ դառնանք։ Չեմ ցանկանում արդարացումներ փնտրել։ Տխրեցնում է, որ չտվեցինք երկրպագուներին այն, ինչ նրանք ցանկանում էին տեսնել՝ հաղթանակ։ Եվ, իհարկե, զգում եմ իմ մեղավորությունը, քանի որ մենք չխաղացինք այնպես, որ վերցնենք գավաթը»,- նշել է նա։

2982 | 0
Facebook