Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինտերպոլը հետախուզում է սկսել Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ պատվիրատուի նկատմամբ

12:35, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Ինտերպոլը հետախուզում է սկսել Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ պատվիրատուի նկատմամբ

Ինտերպոլը հետախուզում է սկսել ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ պատվիրատու և կազմակերպիչ Ռուսլան Մուխուդինովի նկատմամբ: Համաձայն Ինտերպոլի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության` Մուխուդինովը մեղադրվում է սպանության և զենքի ապօրինի կրման համար:

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովն սպանվել է 2015թ. փետրվարի 27-ին, Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամուրջի վրա: ՌԴ Քննչական կոմիտեի կարծիքով` նրա սպանության պատվիրատուն և կազմակերպիչը Ռուսլան Մուխուդինովն է, ով նախկինում ծառայել է Չեչնիայի Ներքին գործերի նախարարության «Սևեր» գումարտակում: Մինչ այս նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարված եղել:

3760 | 0
Facebook