Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօրվա գործողությունները ցույց են տալիս, որ Մինսկի խումբը երաշխավոր չէ, որ խաղաղ բանակցային գործընթաց լինի». Միքայել Մելքումյան

17:35, հինգշաբթի, 05 մայիսի, 2016 թ.
«Այսօրվա գործողությունները ցույց են տալիս, որ Մինսկի խումբը երաշխավոր չէ, որ խաղաղ բանակցային գործընթաց լինի». Միքայել Մելքումյան

«Մենք պետք է գործով կանգնենք բանակի կողքին։ Թող լինեն խոսքեր նաև, պաթոս լինի, բայց պիտի մեր բանակի կողքին կանգնենք գործով։ Այս օրերին շատ է հարց հնչում, ու ինձ էլ այդ հարցն անհանգստացնում է՝ արդյոք մեր բանակը համարժեք զենքով ապահովվա՞ծ է։ Այս օրերին մենք տեսանք, որ այո՛, մեր հերոս զինվորները, քաջարի զինվորներն իրենց զենքով, ավտոմատներով կանգնած են սահմանին, բայց զուգահեռ պետք են անօդաչու սարքեր, կործանարար զենքեր, տանկեր, ու մենք տեսանք, որ Հայաստանը հագեցած է սրանով, մենք ապահովված ենք համարժեք զենքով, զինամթերքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Անդրադառնալով կառավարության կողմից ԼՂ անկախությունը ճանաչելու մասին օրինագծի ընդունմանը, պատգամավորն ասել է. «Հստակ է, որ այսօր առաջին քայլով մենք պետք է գնանք ռազմական փոխօգնության մասին պայմանագրի կատարմանը, մշակմանն ու պատեհ պահին, երբ դեպքերը կհուշեն, պայմանները թելադրեն նաև ԼՂ անկախության ճանաչմանը:

Մելքումյանն անդրադարձել է Մինսկի խմբի դերակատարությանը` ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: «Կյանքը ցույց տվեց, որ Մինսկի խումբն անցած 20 տարիներին իր որոշակի դերակատարությունը կատարել է, ու մենք իլյուզիաներ չենք ունեցել, որ արտգործնախարարների հանդիպումներից հետո կզարթնենք ու կտեսնենք, որ հարցը լուծված է։ Բայց մենք տեսել ենք, որ ՄԽ-ն երաշխիքներ է տալիս, որ խաղաղ բանակցային գործընթաց լինի, իսկ այսօրվա գործողությունները ցույց են տալիս,որ ՄԽ-ն երաշխավոր չէ, ու այդ ձևաչափում ինչ-որ խնդիր կա»,- նշել է պատգամավորը:

3254 | 0
Facebook