Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միամիտ պետք է լինել` հավատալու, որ Միհրան Պողոսյանը բոցաշունչ հայրենասեր է». Հերիքնազ Տիգրանյան

16:16, երկուշաբթի, 18 ապրիլի, 2016 թ.
«Միամիտ պետք է լինել` հավատալու, որ Միհրան Պողոսյանը բոցաշունչ հայրենասեր է». Հերիքնազ Տիգրանյան
     ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի թեմայով MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ:
     Հիշեցնենք` հրաժարականի հիմավորման մեջ Պողոսյանը նշել էր, թե ցավում է, որ իր անունն արծարծվում է միլիարդավոր դոլարներ սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի է համարում, որ իր անձը պատճառ դառնա իր երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ իր հրաժարականի դիմումն է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։
     Հերիքնազ Տիգրանյանի խոսքով` միջազգային սկանդալ է հասունացել ու ինչքան էլ որ իշխանությունը քամահրի հանրությանը, ինչ-որ պահի պետք է չցանկանա, որ տվյալ անձի անունը շրջանառվի նմանատիպ լուրերում: «Չեմ կարծում` նրա որոշումն է... Այնպես արվեց, որ գնալը գեղեցիկ լիներ ու հայրենասիրական, և նա ոչ թե ասաց` զղջում եմ, բիզնեսներիս եմ ծառայեցրել պաշտոնս, ցավում եմ միջազգային սկանդալի համար, ամոթանք զգացի, այլ հիմնավորեց, թե անընդունելի է համարում, որ իր անձը պատճառ դառնա իր երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի...»: Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով` միամիտ պետք է լինել` հավատալու, որ Պողոսյանը բոցաշունչ հայրենասեր է. «Իշխանությունը հասկացնել է տվել, որ հերիք է քննադատություններ լսեն իրենց հասցեին ու սա հարմարն պահ էր` պայքարի իմիտացիայի համար»: Իրավապաշտպանի խոսքով` պաշտոնից հրաժարական տալը չի նշանակում, թե օդում կախված պետք է մնան նրա վերաբերյալ սկանդալային նյութերը: Ավելին, նա տեղեկացրեց, որ Էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է դրանք:
7734 | 10
Facebook