Կինոթատրոնների տոմսարկղերում «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության լուսաբացին» ֆիլմն առաջին 5 օրվա արդյունքում հավաքել է 424 միլիոն դոլար: Սա մարտ ամսվա ռեկորդ է: Ռեժիսոր Զակ Սնայդերի հումորային ֆիլմը, որտեղ իրար են հանդիպում 2 սուպերհերոսներն, արժանացել էր բազմաթիվ կինոքննադատների բացասական վերաբերմունքին, սակայն, չնայած դրան, այն սիրվել է հանդիսատեսի կողմից: Ինչպես ֆիլմը նկարահանած Warner Bros ընկերության ներկայացուցիչ Ջեֆֆ Գոլսթեյնն է նշել՝ հանդիսատեսը ֆիլմի հանդեպ իր վերաբերմունքն արտահայտել է դոլարներով: