Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խաղասեղանին սերն է» ֆիլմը հասանելի կլինի նաև հայ հանդիսատեսին

16:11, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
«Խաղասեղանին սերն է» ֆիլմը հասանելի կլինի նաև հայ հանդիսատեսին

«Վիվառո» ընկերությունը հայտնում է, որ «Խաղասեղանին սերն է» («Ставка на любовь») գեղարվեստական ֆիլմն արդեն հասանելի կլինի նաև հայ հանդիսատեսին: «Խաղասեղանին սերն է» կատակերգությունը երկու ընկերների մասին է, ովքեր հանգամանքների բերումով փոխվում են տեղերով, ու նրանցից մեկը ստիպված է խաղալ պոկերի միջազգային առաջնությունում, իսկ մյուսը՝ փրկել ընկերոջ հարսանիքը:
     Գլխավոր դերերում են Հովհաննես Ազոյանը, Անդրեյ Բուրկովսկին, Կատերինա Շպիցան և Յան Ցապնիկը, իսկ ռեժիսորն Արտյոմ Միխալկովն է: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա փետրվարի 11-ին՝ ժամը 19.00-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

4686 | 0
Facebook