Խնդրում ենք սպասել...

Միջազգային

79-ամյա կինն արտասվել է՝ միջնակարգ դպրոցի բաղձալի դիպլոմն ստանալիս

21:28, հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2015 թ.
79-ամյա կինն արտասվել է՝ միջնակարգ դպրոցի բաղձալի դիպլոմն ստանալիս

79-ամյա Մարգարեթ Բեքեման իր պատանեկության տարիներին չի կարողացել ավարտել միջնակարգ դպրոցը, քանի որ ստիպված է եղել 1932-ին թողնել կրթությունն ու հոգ տանել իր եղբայրների, քույրերի ու քաղցկեղով հիվանդ մոր մասին: Սակայն իր ազգականի միջնորդությամբ նա տասնամյակներ անց, 79 տարեկանում կարողացել է ստանալ Գրանդ Ռափիդս քաղաքի կաթոլիկական դպրոցի բաղձալի դիպլոմը: Այս օրը նա չի կարողացել զսպել իր հուզմունքն ու ուրախությունից սկսել է արտասվել. «Ես ստիպված էի թողնել դպրոցը, որ օգնեի ընտանիքիս, դա ահավոր ծանր էր, ես շատ էի սիրում սովորել, շատ ընկերներ ունեի»,- ասել է նա:

11719 | 0
Facebook