Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարծում եմ՝ անձի վերաբերյալ հարցը քննարկվում է տվյալ անձի ներկայությամբ». Էլինար Վարդանյանը` ԲՀԿ-ից իրեն հեռացնելու մասին

15:31, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
«Կարծում եմ՝ անձի վերաբերյալ հարցը քննարկվում է տվյալ անձի ներկայությամբ». Էլինար Վարդանյանը` ԲՀԿ-ից իրեն հեռացնելու մասին
     Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր որոշել է իր անդամներ Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին հանել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններից, ինչպես նաև` վերջինին հեռացնել կուսակցությունից: Նշվում է, որ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին միջազգային խորհրդարանական պատվիրակություններից հետ կանչելը պայմանավորված է ԲՀԿ խմբակցության նիստերին՝ նրանց չմասնակցելով և ընդհանրապես խմբակցության աշխատանքները բոյկոտելով: Քիչ առաջ Է. Վարդանյանը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով իր կուսակիցների որոշմանը, ասել է` .«Ելնելով քաղաքական մշակույթից, էթիկայի կանոններից, կարծում եմ՝ անձի վերաբերյալ հարցը քննարկվում է տվյալ անձի ներկայությամբ և այստեղ, պետք է ֆիքսեմ, առկա է ոչ ճիշտ մշակույթ»:
     Ինչ վերաբերում է միջազգային կառույցներում պատվիրակություններից հետ կանչելու հարցին, ասել է. «Ես երբեք չեմ մտածել, որ միջազգային կառույցներում առաջնորդվում են կուսակցության շահերով: Վստահ եմ, որ միջազգային կառույցներում պաշտպանում են բացառապես ՀՀ շահերը, ինչն էլ ես արել եմ այլ կուսակցություններ ներկայացնող իմ գործընկերների հետ: Եվ եթե իմ գործընկներից որևէ մեկը կլինի, որ ինձ կփոխարինի և միջազգային այդ կառույցում ՀՀ-ն կներկայացնի ավելի լավ, ես պարզապես ուրախ կլինեմ»:
3703 | 1
Facebook